«Արջանոց»-ի վանդակի մնացորդներից կպատրաստվեն հուշանվերներ. FPWC նոր տեսանյութը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ( FPWC ) պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ ներակայացված է Հրազդանի կիրճի «Արջանոց» ռեստորանի արջերի փրկության ընթացքը: «2017թ․ հոկտեմբերի 1-ին Հրազդանի կիրճի «Արջանոց» ռեստորանի արջերը փրկվեցին։ Դեկտեմբերի 1-ին ապամոնտաժվեցին արջերի վանդակներն։ Դրանց մնացորդներից կպատրաստվեն հուշանվերներ, որոնք կհիշեցնեն, որ վայրի կենդանիներին ազատությունից զրկել չի կարելի։ Կատարեք նվիրատվություն՝ այցելելով www.wrc.am »,- գրված  է հաղորդագրության մեջ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում