Բոյկոտ՝ Շեկաղբյուրի հանքերևակման ծրագրի դեմ. բնակիչները փակել են փողոցը

ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղում բողոքի ակցիա է ընթանում Շեկաղբյուրի ծրագրի դեմ, համաձայն որի նախատեսվում է տվյալ տարածքում իրականացնել ոսկի-բազմամետաղային հանքերևակման ծրագիր: Արդվի, Օձուն, Մղարթ, Այգեհատ, Արևածագ համայնքների բնակիչները չկայացած հանրային լսումների փոխարեն որոշեցին իրականացնել բողոքի ակցիա՝ իրենց դիրքորոշումը հայտնելով այս եղանակով:

Մղարթ համայնքում էր նաև ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: 

«Արդվին հայոց սրբավայր է», «մեր ոսկին մեր բնությունն է», «հեռու Արդվուց». բարձրաձայնում են ակցիայի մասնակիցները: 

Նշենք, որ Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության հայտը ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել «Միռամ» ընկերությունը:

Հիշեցնենք նաև, որ երեկ ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի 78 բնակիչները Շեկաղբյուրի ծրագրի դեմ նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում