Մենք յուրաքանչյուր տարի անվերադարձ կորցնում ենք մեկ Գետաշեն…

Առաջին նկարում Գետաշենն է, այն կորցրել ենք ֆիզիկապես, նրա մասին երգեր ենք գրում, խոստանում, որ մի օր կվերադառնանք: Երկրորդ նկարում Մեղրիի հանգստավայր Լիճքն է՝ 2016թ. ին: Նրա մասին երգեր չեն գրվում ու կարիք էլ չկա, որովհետև այն մերն է, ապրում ու վայելում էինք նրա գեղեցկությունը:… Երրորդ նկարում 2017թ. ի Լիճքն է: Այժմյան Լիճքի մասին նույնպես երգեր չեն գրվում ու կրկին կարիք չկա գրելու, որովհետև կարծես թե շարունակում է ֆիզիկապես մերը լինել:…

Բայց միայն ֆիզիկապես: 2017թ. ի Լիճքն այլևս մերը չէ, ՀՀ տարածքում է, բայց մերը չէ: Դեռևս մեկ տարի առաջվա չքնաղ հանգստավայրը այլևս մարդու կենսագործունեության համար անպիտան տարածք է: Հիմա ո՞ր գյուղն է առավել շահեկան վիճակում, Գետաշե՞նը, որ դեռ հույս կա, որ մի օր կարող է լինել մերը, թե՞ Լիճքը, որ պայմանական մերն է, բայց կորսված անվերադարձ:

Մենք յուրաքանչյուր տարի անվերադարձ կորցնում ենք մեկ Գետաշեն…

#lichk

Գրում է իր ֆեյսբուքյան էջում Գագիկ Սարգսյանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում