«Best Western Paradise Hotel Dilijan»-ը ոչ մի կապ չունի «Դելֆինաթերապիա Դիլիջանի» հետ. Վահագն Հարությունյան

Նոյեմբերի 1-ից Դիլիջանի «Best Western Paradise» հյուրանոցը ոչ մի կապ չունի «Դելֆինաթերապիա Դիլիջանի» հետ: Այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց «Best Western Paradise Hotel Dilijan»-ի տնօրեն Վահագն Հարությունյանը: 

«Դելֆինարիումը հյուրանոցին կից առանձին կառույց է, որն ունի առանձին հիմնադիր, սեփականատեր: Մինչ այժմ մեզ կապել էր հյուրանոցում առկա մուտքը դեպի դելֆինարիում, որն արդեն փակ է: Մեր հյուրերի համար փակ է: Հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը հյուրանոցը պարզապես զբաղվել էր նրանց վաճառքի և մարքեթինգի մասով, ինչը նոյեմբերի 1-ից դադարեցվել է: Այն առանձին ՍՊԸ է, իր առանձին ռեկվիզիտներով, առանձին հիմնադիր տնօրենով, կանոնադրությունով»,- մանրամասնեց նա: 

Նշենք, որ Դիլիջանում լողավազանում պահվող դելֆինների խնդիրը լայն արձագանք ստացավ թե հայաստանյան, թե միջազգային հասարակության շրջանում: Խնդրի մասին գրեց նաև հանրահայտ «Daily Mail» պարբերականը: Իսկ «Ծովային միության» (Marine Connection) տնօրեն Մարգո Դոդսն ասել է. «Լողավազանը, որտեղ պահվում են այս կենդանիները, ոչ այլ ինչ է, քան մարդկանց համար կառուցված լողավազան: Այն մոտավորապես 2 ֆուտ խորություն ունի սկզբում և 8 ֆուտ՝ ամենախորը հատվածում: Չկա նաև առանձին լողավազան անհրաժեշտության դեպքում հիվանդ կենդանուն առանձնացնելու համար»:

Հյուրանոցի տնօրեն Վահագն Հարությունյանն ավելացնում է. «Մենք իրենց հետ ցանկացած տեսակի համագործակցություն դադարեցրել ենք: Այդպես ենք նպատակահարմար գտել: Մենք համագործակցել ենք միայն վաճառքի մասով: Այսինքն, եթե դուք հիմա այցելեք հյուրանոց, կտեսնեք, որ մուտքի փոխարեն այժմ պատ է շարված, վերանորոգման աշխատանքներն էլ ավարտվել են: Հյուրանոցը դելֆինարիումին կապող ոչ մի եզր չկա»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում