«Լոռիում երեխաների արյան մեջ ծանր մետաղներ են հայտնաբերել». Կարինե Դանիելյան

Օրերս «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» ներկայացրեց «Ընդերքօգտագործման իրավունքի տրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» զեկույցը: 

Զեկույցի ներկայացման շրջանակներում տեղի ունեցավ քննարկում ոլորտի տարբեր ներկայացուցիչների միջև: Քննարկվեցին մի շարք խնդիրներ, ինչպիսիք են հանքարդյունաբերության ոլորտում ներգրավված բարձրաստիճան պաշտոնյանները, ընդերքօգտագործման վերաբերյալ տեղեկատվությունն անբավարար լինելը, առողջապահական խնդիրներ և այլն:

Քննարկմանը ներկա էր նաև բնապահպան Կարինե Դանիելյանը, ով նշեց պարզելու բնակչության առողջության համար ամենառիսկային գոտիները: Ըստ նրա, այս իմաստով ամենավատ վիճակում Լոռին ու Սյունիքն են: 

Տիկին Դանիելյանն ասաց. «Հայաստանն անընդհատ առաջին տեղերում է քաղցկեղից մահացության դեպքերով, ամբողջ աշխարհում: Վերջին տվյալներով՝ Զիմբաբվեյից հետո 2-րդը մենք ենք: Եվ համակարգն այնպես չի գործում, որ ապահովի բնակչության առողջությունը: Լոռիում Ամերիկյան համալսարանն ուսումնասիրություն է արել երեխաների արյունը, եւ հայտնաբերել ծանր մետաղներ: Առողջապահության նախարարության ներկայացուցիչն ասաց՝ դե հիմա ինչ կա որ, ով ասաց, որ դրանից են հիվանդանում»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում