Նոր պաշտոնանկություն կառավարությունում

Գառնիկ Ալեքսանյանն ազատվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։

Այս մասին տեղեկանում ենք gov.am կայքից։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի N 1062-Ն որոշման 1-ին կետը՝

Գառնիկ Ալեքսանյանին 2017 թվականի նոյեմբերի 27-ից ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում