Ցանկանո՞ւմ եք ամանորյա գնումները կատարալ անմիջապես գյուղացուց. «Մեր սեղանից ձեր սեղան» գյուղական տոնավաճառ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմադրամը (FPWC) և Օրգանական հողագործության հիմնադրամը (FOF) սիրով հրավիրում են «Մեր սեղանից ձեր սեղան» գյուղական տոնավաճառին:

Տոնավաճառը տեղի կունենա Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի գյուղապետարանում, իրենց արտադրած մթերքը ցուցահանդես-վաճառքի կհանեն Արարատի մարզի Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ և Լուսաշող գյուղերի բնակիչները։

Անմիջապես գյուղացուց կարող եք գնել՝ միրգ, մեղր, չորամիրգ, պահածոներ, ընդեղեն, տնական սուջուխ և բաստուրմա։

Միջոցառման նպատակը Նոր տարվա և Ծննդյան տոներին ընդառաջ Ուրցաձոր ժամանած Երևանի բնակիչներին գյուղական բարձրակարգ թարմ մթերք առաջարկելն է՝ գյուղաբնակների համար ստեղծելով եկամտի լրացուցիչ աղբյուր։ Դեկտեմբերի 9-ին Երևան-Ուրցաձոր-Երևան անվճար ավտոբուսները կշարժվեն Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացից՝ առավոտյան 11։00։ Վերադարձը՝ 16։00։ Տոնավաճառը կմեկնարկի 13։00 և կավարտվի 16։00։ Ուրցաձորը Երևանից գտնվում է 60 կմ հեռավորության վրա, 60-80 րոպե ճանապարհ է մեքենայով։ Միջոցառումը ներառում է երաժշտական և աշխատարանների ծրագիր։

Տոնավաճառն անցկացվում է Եվրոպական միության (EU) կողմից ֆինանսավորվող «Աղքատության կրճատում Ուրցաձոր համայնքային փնջում՝ (ինքնուրույն) զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրի շրջանակում։

Միջոցառման մանրամասներին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում