Այս շանը գցել են մեքենայի տակ ու գնացել

Կենդանասերներն ու կենդանապաշտպանները շարունակում են ահազանգել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին: Այս անգամ ևս «Դինգո թիմն» է ահազանգում. «Այս շանը Մարտունիում գցել են մեքենայի տակ ու գնացել: Ինչպես նշել են ականատեսները՝ վարորդը պարզապես իջավ՝ համոզվելու համար հո մեքենան չի վնասվել, ու գնաց:

Բարեբախտաբար Լիլիթը այդ պահին այնտեղ էր ու շանը Մարտունիից իր մեքենայով շտապ հասցրեց Երևան:

Հիմա նրան 3 ռենտգեն է հարկավոր, որ հասկանանք, թե ինչ կոտրվածքներ ունի: 1 ռենտգենի գումարը Լիլիթը վճարել է, կօգնե՞ք հավաքել 2 ռենտգենի համար 10.000 դրամ, որ հասկանանք ինչպես օգնել այս հսկային:

24100095040201 - Օվսաննա Հովսեփյան, Unibank

ArCa online - 9051 4102 0092 3316

IDRAM - 824044578»:

Նշենք, որ ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին դրույթ գոյություն ունի միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 92-րդ հոդվածում, որով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանք: Սակայն ինչպես մեզ հետ զրույցում ասել է «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանն օրենքը չի կիրառվում, մարդիկ չեն կարողանում ահազանգել իրավապահ մարմիններին, իսկ ահազանգելու դեպքում էլ այն մնում է անպատասխան: 

Լուսանկարը՝ «Դինգո թիմի» ֆեյսբուքյան էջից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում