Խոսրովի անտառի հրդեհված տարածքում աննախադեպ ձկնագողության դեպքով մեղադրյալները դեռ չեն պատժվել

Օգոստոս ամսին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ձկնագողությամբ զբաղված անձինք դեռ չեն պատժվել: Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը տեղեկանում է ՀՀ Քնչական կոմիտեից:

Ըստ Քնչական կոմիտեի հայտնած տեղեկությունների, 2017թ. օգոստոսի 28-ին, ժամը 00:05-ից, մինչև 02:30 ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի Գառնի գյուղի երկու բնակիչների կողմից «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ Դավագյոզ հատվածից զանգվածային ոչնչացման եղանակով՝ էլեկտրական հոսանքի օգտագործմամբ, որսալու միջոցով ապօրինի բնական ազատության վիճակում գտնվող 533 հատ, ընդհանուր՝ 32 կգ քաշով կարմրախայտ տեսակի ձուկ արդյունահանելու դեպքի առթիվ 30.08.2017 ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում առգրավվել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը, հանցագործության գործիք հանդիսացող մեկ հատ էլեկտրական մարտկոցը, հոսանքի հաղորդիչը, երկու հատ ցանցը, մեկ հատ տարան:

Նշենք, որ գրանցված դեպքն ուշագրավ է եղել նախ որսված կարմրախայտի քանակությամբ, ինչպես նաև նրանով, որ մեղադրյալները հանցավոր գործողությունն իրականացրել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհների ընթացքում: Այն ժամանակահատվածում, երբ բազմաթիվ քաղաքացիներ պայքարել են վերջին տարիներին Հայաստանում գրանցված խոշորագույն հրդեհների դեմ, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչներ, 1978թ. ծնված Ն. Վ.-ն և 1977թ. ծնված Վ. Պ.-ն՝ օգտնվելով առիթից, էլեկտրական հոսանքի օգտագործմամբ որսացել են 533 հատ կարմրախայտ: Սակայն, օգոստոս ամսից մինչ այժմ գործը դեռ քննվում է և մեղադրյալները չեն պատժվել:

Ըստ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Թ.Ռ. Պետրոսյանի ստորագրությամբ ստացված պատասխան գրության, 07.09.2017թ. երկու անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Առաջադրված մեղադրանքում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել լիովին: Քրեական գործը գտնվում է ավարտական փուլում:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում