Տաք կլիմայական պայմանները կապ չունեն գրանցված երկրաշարժերի հետ. Գագիկ Սուրենյան

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ վերջին օրերին տեղի ունեցող երկրաշարժերը կապված չեն օդերևութաբանական պրեցեսների հետ: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:

«... տարածաշրջանի տաք եղանակակլիմայական պայմանները կապ չունեն վերջին օրերին գրանցված երկրաշարժերի հետ։ Ամեն դեպքում, դեռ ոչ մի գիտնական, որևէ գիտական կապ չի հայտնագործել երկրաբանական և օդերևութաբանական պրեցեսների միջև»։

Նշենք, որ նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով` 19:48-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.150 և արևելյան երկայնության 47.100 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում