Մագելի քարանձավի մուտքի վրա բիզնես են անում

«Armenian Extreme club»-ի տնօրեն Գոռ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է Մագելի քարանձավի շուրջ տեղի ունեցած ուշագրավ դեպքի մասին: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. 

«Հայաստանի Անձավագիտական Կենտրոնը, որը միակ կազմակերպությունն է, որ զբաղվում է քարանձավների ուսումնասիրմամբ ու տվյալ գիտության զարգացմամբ, բազմիցս մերժում է ստացել Մագելի քարանձավ ու մնացած քարանձավներ օրինական այցելելու խնդրանքին ու մուտքի համար խոչընդոտ են հանդիսացել լիքը մելկի չինովնիկներ:

Բոլոր պլանավորված գիտական և ուսուցողական այցելությունները տարբեր քոլեջների ու միջազգային ինստիտուտների համար պռավալ գնացին իբր քարանձավներում ինչ-որ սողանքների պատճառով, որը խնդալու կռուտիտ է, քանի որ նման բան քարանձավում բացառված է:

Սակայն ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ նույն քարանձավի մուտքի վրա բիզնես են անում տեղի յանիմ մի քանի վայ բնապահպաններ:

Այսօրվա մի մեծ ավտոբուս խումբը լցվել էր քարանձավ Նորավանքի քարանձավ-ռեստորանի տիրոջ` վարդգեսի ուղեկցությամբ: Համոզված եմ, որ հարգարժան վարդգեսը ոչ մի քոռ կոպեկ փող չի ուզել ու ինքն էլ կհաստատի իր ձրի աշխատելու փաստը: :)))))
Համոզված եմ նաև, որ ինքը գիտի, որ հիմա ներսում բնակվող կարմիրգրքային չղջիկների հիբեռնացիայի սեզոնն է ու մարդկանց ներկայությունը կարող է այդ հազվագյուտ արարածների մահվան պատճառ դառնալ:

Կարճ ասած` բնության տիրումերը: Գիտնականներին ու ուսանողներին չի կարելի, բայց տուրիստներից փող մնումա, եկեք մտցնենք: Ու դա միակ անգամը չի ու վերջին անգամը չի»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում