«Էլ Գարդենի» արջին ապաստարան են տեղափոխում արթուն վիճակում (տեսանյութ)

Հայաստանի տարբեր վայրերում անազատ կամ կիսաազատ պայմաններում պահվող արջերի փրկության ծրագիրը շարունակվում է: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ( FPWC ) ջանքերով այս անգամ առավել բարեկարգ պայմաններով ապաստարան կտեղափոխվի «Էլ Գարդենում» պահվող արջը, որն ունի բազմաթիվ առողջական խնդիրներ:

«Էլ Գարդենի տնօրինությունը սիրահոժար տրամադրում է այստեղ պահվող արջին: Բայց նրա տեղափոխումը լի է ռիսկերով, քանի որ արջը տարիքով է, ու տեսական հնարավորություն կա, որ անեսթեզիայից չարթնանա: Ուստի փորձելու ենք նրան տեղափոխել արթուն վիճակում»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Վահագն Թևոսյանը:

Նշենք, որ օրերս «Գաջեգործ» ՓԲԸ տնօրիության հետ եռակողմ համաձայնությամբ «Գաջեգործ» ՓԲԸ տարածքում պահվող Միշա և Մաշա արջերը տեղափոխվեցին Երևանի կենդանաբանական այգի։ 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում