Նկարեք ձեր բակի թափառող շներին՝ օգնելով կենդանապաշտպաններին. «Փրո Փոուզ»

«Փրո Փոուզ» միջազգային կենդանապաշտպան կազմակերպությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որի մասին տեղեկացնում ենք ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ.

«Խորշու՞մ եք Հայաստանի թափառող շների նկատմամբ դաժան վերաբերմունքից։

2018թ. նախանշվող զանգվածային ստերջացման ծրագրին ընդառաջ անհրաժեշտ է բնակչության օգնությունը թափառող շների լուսանկարների և տեղանքի նկարագրության հավաքագրման գործում։

Ուստի ի՞նչ է պետք անել։ Ոչ մի առանձնահատուկ կամ անհանգստացնող բան։ Ամեն անգամ, երբ փողոցում թափառող շուն եք տեսնում, խնդրում ենք լուսանկարել նրան և նշելով տեղանքը ուղարկել մեր ֆեյսբուքյան էջին Pro Paws Փրո Փոուզ։

Այս փոքրիկ, բայց կարևոր աջակցությունը երկարաժամկետ ծրագրի համար անհրաժեշտ նյութեր կապահովի։ «Փրո Փոուզի» նպատակը Հայաստանում ուրախ և առողջ շներ ունենալն է։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել [email protected] հասցեին, մենք ուրախությամբ կպատասխանենք հարցերին»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում