Ձկնաբուծարաններում ջրի խնայողությունից մինչև 2-րդական կիրառում. նախարարն Արարատի մարզում էր (տեսանյութ)

Արարատյան դաշտում գործող մի շարք ձկնաբուծարաններ այսուհետ կաշխատեն ջրի 30 տոկոս խնայողությամբ: Իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Արարատի մարզ էր այցելել Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբը:

Նախարարը լրագրողներին հայտնեց, որ առաջիկայում բոլոր ձկնաբուծական տնտեսություններում կներդրվի ավտոմատ կառավարման հոսքաչափական համակարգ:

«Խնայողական» ռեժիմով աշխատող ձկնաբուծական տնտեսություններից մեկում իրականցվեցին խորքային հորի չափաբերման, փականային ռեժիմի բերման և կապարակնքման աշխատանքներ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում