«Արջանոց»-ում պահվող 2 արջերը կտեղափոխվեն Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համագործակցության շրջանակներում Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող 2 արջերի խնդրի հետ կապված, եռակողմ համաձայնությամբ նախատեսվում է արջերին տեղափոխել ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:

Նշենք, որ օրեր առաջ միջազգային հեղինակավոր «The Daily mail»-ն անդրադարձել է Հայաստանում ժամանցի վայրերում անմխիթար պայմաններում պահվող արջերի խնդրին: «The Daily mail»-ը հրապարակել է Հրազդանի կիրճում գտնվող ժամանցի վարերից մեկում պահվող արջի լուսանկարները՝ գրելով, որ լուսանկարում պատկերված սոված արջը հույսով սպասում է, որ իրեն էլ սեղանից ինչ-որ բան կհասնի: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում