Պեչա-Կուչա քաղաքի կանաչ զարգացման և բարենպաստ շրջակա միջավայրի մասին

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հայաստանյան գրասենյակը կազմակերպում է հանդիպում Պեչա-Կուչայի (PechaKucha) ձևաչափով: Միացիր և բացահայտիր, թե ինչ ունեն պատմելու առաջատար մասնագետները քաղաքի կանաչ զարգացման և բարենպաստ շրջակա միջավայրի մասին: Կազմակերպիչները նշում են՝ եթե անգամ մինչ օրս չեք լսել Պեչա-Կուչայի մասին, համոզված ենք, որ կհավանեք այն:

Ձևավորվելով Ճապոնիայում՝ այն բառացիորեն նշանակում է ճեպազրույց։ Սա պրեզենտացիայի ձևաչափ է՝ բաղկացած 20 պատկերներից, որոնցից յուրաքանչյուրը մեկնաբանվում է 20 վայրկյանում: Այն արագընթաց է ու զվարճալի, օգնում է խուսափել «թեժ բախումներից», քանի որ բանախոսներից յուրաքանչյուրն իր մտքերն արտահայտելու համար 7 րոպեից էլ քիչ ժամանակ ունի:

Միջոցառումը տեղի կունենա Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հայաստանյան գրասենյակում (Երևան, Մելիք-Ադամյան փող., 2/2 շենք), ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում