Միջազգային կազմակերպությունն անդրադարձել է ՀՀ-ում գորշ արջերի անմխիթար վիճակին (տեսանյութ)

Միջազգային կենդանապաշտպան կազմակերպությունն անդրադաձել է ՀՀ-ում գորշ արջերին անազատ կամ կիսազատ պայմաններում պահելու դեպքերին: Ինչպես հայտնի է,  «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը թերի է և ամբողջությամբ չի կանոնակարգում կենդանիների համար համապատասխան բարվոք պայմաններում պահելու պայմանները: 

International Animal Rescue կազմակերպությունը գրում է. «Մենք ահազանգ ենք ստացել Հայաստանում տիրող շոկային իրավիճակի մասին: Մենք փորձում ենք որքան հնարավոր է արագ բացահայտել և վերջ տալ այս բարբարոսությանը: Այս արջերը շտապ փրկության կարիք ունեն և մենք քայլ ենք կատարում նրանց փրկելու ուղղությամբ:

Նեղ, կեղտոտ վանդակներում, մոռացված և սոված վիճակում պահվող արջերն ունեն փրկության կարիք քանի դեռ ուշ չէ: Նրանցից շատերը փորձում են թեթևացնել իրենց տանջանքներն ու ձանձրույթը՝ գլուխները հարվածելով պատերին կամ բարձրանալով վանդակների վրա՝ հուսահատորեն ելքի ուղի փնտրելով»:

International Animal Rescue-ն գրում է նաև, որ ծրագրվում է կառուցել ապաստարան և փրկել որքան հնարավոր է շատ արջերի: Մեծ Բրիտանական այս կազմակերպության առաքելությունը տանջվող կենդանիներին փրկելն է ամբողջ աշխարհով մեկ: International Animal Rescue-ն զբաղվում է ինչպես Հնդկաստանում արջերի փրկությամբ, այնպես էլ Ինդոնեզիայում կապիկների, այլ տարբեր երկրներում թափառող կենդանիների փրկության խնդիրներով: Կազմակերպության հիմնական նպատակը կենդանիներին իրենց բնական միջավայր վերադարձնելն է, սակայն այն դեպքերում, երբ դա անհնար է, կենդանիների համար ստեղծվում են համապատասխան ապաստարաններ:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում