Հայաստանի երեք մարզերում սպասվում է փոթորիկ

Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ, ինրի հետևանքով կարող են վնասվել ծառեր և շենքերի տանիքներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ քաղաքացիներին կոչ անելով պահպանել զգուշություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում:

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 17-ի գիշերը՝ Սյունիքում և Արցախում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ, հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կյինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 18-20-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում հոկտեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, 17-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում