Քրեական գործ է հարուցվել «Սևան» ազգային պարկի Նորատուս մասնաճյուղի տնօրենի և նրա որդու դեմ (տեսանյութ)

«Սևան» ազգային պարկի Նորատուս մասնաճյուղի տնօրենի և նրա որդու դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից: Ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ «Սևան» ազգային պարկի Նորատուսի մասնաճյուղի տնօրենը կազմակերպում է ապօրինի ծառահատումներ: Հատված ծառերը տնօրենի որդին մշակում է իրենց սղոցարանում։ 

Բնությանը հասցված վնասի չափը ճշտվում է, նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվածի հանգամանքները քննությամբ պազրվում են:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում