Անցած շաբաթվա ընթացքում շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 15․551․500 դրամ

Անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է թվով 60 բնապահպանական իրավախախտում: Ինչպես տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի էջից՝ անցած շաբաթ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել են.

• ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման 47 դեպք

• մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք,

• խեցգետնի, ձկան ապօրինի որսի 5 դեպք,

• հողի օգտագործման և պահպանման պահանջների խախտման 2 դեպք:

Արձանագրված թվով 60 իրավախախտումների դեպքերից 16-ով անցկացվել է քննություն, որոնցով նշանակվել է 960․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
2 գործերով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու հարցի քննարկման վերաբերյալ, իսկ 3 վարչական գործերով նշանակված տուգանքների և հասցված վնասների բռնագանձման համար գործերը ներկայացվել են ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն: 39 գործեր գտնվում են ընթացքի մեջ:

Ընդհանուր առմամբ բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 15․551․500 ՀՀ դրամ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում