Երևանում հրազենի կիրառմամբ կրակել են թափառող կատվի վրա (ֆոտո)

Երևանում օրերս արձանագրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքը: Երևանի Պարոնյան փողոցում հասարակական վայրում հրազենի կիրառմամբ կրակել է թափառող կատվի վրա: Ինչպես տեղեկանում ենք կենդանապաշտպաններից, վիրավոր կատվին արդեն վիրահատել են: 

Ըստ նախնական տվյալների, կատվի վրա կրակել է տղամարդ, ով այդ տարածքում պահում է աղավնիներ: 

Նշենք, որ մեզ հետ զրույցում բազմաթից կենդանապաշտպաններ նշել են, որ այս խնդրի հիմքում ընկած է օրենսդրական բացը, ինչպես նաև համապատասխան պատասխանատու կարգ պահող մարմինների անգործությունը: «Ամոթ է մեզ, որ անգամ օրենսդրական իմաստով ոչինչ չի տեղաշարժվել վերջին 10 տարիների ընթացքում: Անգամ Ուզբեկստանն արդեն ունի քրեորեն պատժելի արարք համարվելու վերաբերյալ քրեական օրենսգրքում հոդված, որը արգելում է կենդանիների նկատմամբ դաժանությունը: Դեռ չեմ ասում վարչական իրավախախտումների տեսանկյունից առաջընթացը բոլոր երկրներում, անգամ ԱՊՀ, բացի Հայաստանից»,- մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասել է «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը՝ խոսելով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին: 

ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին դրույթ գոյություն ունի միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 92-րդ հոդվածում, որով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանք:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում