Անգղերի ապօրինի որսը կատարել է Յ. Պողոսյանը

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով շնորհիվ պարզվել է, որ անգղերի ապօրինի որսը 2007թ. Արմավիրի մարզում կատարել է 1972 թ. ծնված Յ. Պողոսյանը:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ հոկտեմբերի 4-ին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրապարակեց Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսի մասին տեղեկություն, որը մեծ արձագանք ստացավ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում