Գյուղապետերը պարտավոր են «Կարմիր գիրքն» անգիր իմանալ. Արման Սաղաթելյան

«Գյուղապետերը, ինքկառավարման մարմիների պաշտոնյաները պարտավոր են այդ միջավայրի «Կարմիր գիրքն» անգիր իմանալ՝ դրանից բխող հետևանքներով»,- այս մասին քիչ առաջ ԱԺ-ում ասաց պատգամավոր Արման Սաղաթելյանը՝ դիմելով նախարար Արծվիկ Մինասյանին: 

Արմեն Սաղաթելյանը նշեց, որ մեր հասարակությունը միանման չի վերաբերում սպառողական, էսթետիկական, էկոլոգիական հարցերին:

«Մեր ձուկն է պետք է բռնենք, մեր սարն է՝ չտաքանա՞նք: Չե՞ք կարծում, որ պետք է խստացնել պատասխատվությունն այս տեսակ դեպքերի վերաբերյալ»,- դիմելով Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ ասաց պատգամավորը:

Նշենք, որ խոսքը գնում է նաև Կարմիր գրքում գրանցված պիտակագլուխ անգղերի որսի դեպքի մասին, քանի որ իր զեկույցում նախարարը ևս անդրադարձավ այդ դեպքին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում