Եթե մարդիկ գիտակցեին, որ սպիտակագլուխ անգղը հազվագյուտ թռչնատեսակ է, չէին գնա այդ քայլին. նախարար Արծվիկ Մինասյան

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովում էր որպես «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման հիմնական զեկուցող: 

«Էկոլոգիական կրթության և դաստիարակության ոլորտում պետք է իրականացնել մեծածավալ աշխատանքներ. կենցաղից մինչև բուսական և կենդանական աշխարհի նկատմամբ ոտնձգությունները պայմանավորված են հենց գիտելիքների թերի լինելով»,- ասաց նա:

Թեմայի շրջանակներում Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաև EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից հրապարակված սպանված սպիտակագլուխ անգղերի լուսանկարներին, ասելով՝ «եթե մարդիկ գիտակցեին, որ սպիտակագլուխ անգղն այն եզակի կենդանիներից է և կարևորագույն արժեքներից մեկն է Հայաստանում, կարծում եմ՝ այդ մարդկանց մի մասն այդ քայլին չէր գնա»:

Նշենք, որ լուսանկարներում երևացող անձը Արմավիր մարզի Շենավան համայնքի ղեկավարն է: Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005թ.-ից, իսկ մինչ համայնքի ղեկավար ընտրվելն աշխատաքային այլ գործունեություն չի ունեցել: Վերջինս նաև կուսակցական պատկանելություն ունի՝ ՀՀԿ-ական է: Արմավիրի մարզի Շենավան համայնքը ունի մոտ 1600 բնակիչ: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում