Միացե՛ք ստորագրահավաքին. Փրկենք Հայաստանի Դելֆիններին

Ստորագրահավաքին կարող եք միանալ հետևյալ հղումով:

Պահանջում ենք ազատություն տալ «Best Western Paradise» հյուրանոցում բանտարկված դելֆինններին, քանի դեռ նրանք կենդանի են։

Սեպտեմբերի 26-ին սոց-ցանցերում տարածվեց տեղեկատվություն, որ «Best Western Paradise» հյուրանոցի հանգստյան գոտում հանգստացողների համար արդեն նախատեսված լողավազանում կազմակերպվում է դելֆինո-տերապիա հիվանդ երեխաների համար։ Այս հայտարարությունը բացասական արձագանք ունեցավ հանրության կողմից և պատճառ դարձավ նրան , որ մենք դիմում ենք ձեզ՝ խնդրանքով միանալ մեր նախաձեռնությանը ընդեմ դելֆինների բանտարկության։

Այս կենդանիները զրկվել են իրենց համար հարազատ կենսամիջավայրից, զրկվել ազատ ապրելու հնարավորությունից։ Դելֆինները սովոր չեն փակ տարածությունների, առավել ևս ոչ ծովային ջրի։ Այս լողավազանը շատ փոքր է և հագեցած քլորացված ջրով, որը նպաստում է նրանց կուրությանը։ Կենդանիները տեղափոխման ժամանակ հայտնվում են լուրջ ստրեսային վիճակում, նրանք տեղափոխվում են փոքր ջրով լի տարաներում, որտեղ նույնիսկ չեն կարողանում շարժվել, տեղափոխությունը տևում է 2 ժամ, այս ընթացքում նրանք ենթարկվում են ծովի մակերևույթի բարձրության փոփոխության ազդեցությանը։ (Օրինակ Դիլիջան քաղաքը բարձր է ծովի մակերևույթից 1500մ)։

Միջազգային փորձագետները գրում են այն մասին, որ դելֆինոտերապիան առասպել է, որը հորինվել է շահույթ հետապնդող մարդկանց կողմից։ Իրականում անազատության մեջ գտնվող կենդանին լի է ագրեսիայով և կարող է սպառնալիք հանդիսանալ մարդկանց, առավել ևս երեխաների համար։

Ստորագրահավաքին կարող եք միանալ հետևյալ հղումով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում