Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ կա. Արծվիկ Մինասյան

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ամփոփեց գերատեսչության վերջին մեկ տարվա աշխատանքների արդյունքները: Ինչպես նշում է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի թղթակիցը, հավաքվածներին մեծամասամբ հետաքրքրում էր Սևանա լճի խնդիրը: Նախարարն անդրադառնալով այս խնդրին ասաց. «Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ կա, քանի որ Սևանը մեզ համար ոչ միայն մեր ազգային հարստությունն է, այլ նաև էկոլոգիական, տնտեսական, սոցիալական մեծ արժեք է ներկայացնում: Այս պահին որևէ ջրառ չի նախատեսվում: Ներկայումս Սևանի ջուրը 3 սմ ավելի ցածր է, քան նախորդ տարվա ցուցանիշն էր»:

Նախարարն ընդգծեց՝ ջրառը իրականացվել է նախատեսված գրաֆիկին համապատասխան և սեպտեմբերի 15-ին կառավարությունը դադարեցրել է ջրառը, ավելին՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս պահին որևէ ջրառ չի նախատեսվում: Ներկայումս Սևանի ջուրը 3 սմ ավելի ցածր է, քան նախորդ տարվա ցուցանիշն էր: 

«Ջրաքիմիական, աշխարհագրական, կենսաբազմազանության խնդիրներին նոր լույսի ներքո են անդրադառնալու: Լայն քննարկման առարկա ենք դարձնելու Սևանի վերաբերյալ հարցերը: 2001-2002 թվականներին ընդունված օրենսդրական դաշտը այսօր էականորեն վերանայման կարիք ունի,- եզրափակեց նա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում