Որքան անտառային տարածք է այրվել «Խոսրովի անտառում», Բյուրականում և Վայոց Ձորում (ֆոտո)

«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2017թ-ին «Խոսրովի անտառ» արգելոցում, «Վայոց Ձորի անտառտնտեսություն» և «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղերում բռնկված հրդեհների վերաբերյալ արբանյակային պատկերների վերծանման միջոցով ստացված տվյալները

1. Խոսրովի անտառ

Seninel-2 արբանյակային պատկերների միջոցով իրականացված վերծանման տվյալների համաձայն Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է ընդհանուր 1716,3 հա տարածք:

Ստորև ներկայացված են արբանյակային պատկերներ, որոնք կատարվել են հրդեհից առաջ (նկ 1) և հետո (նկ 2):

Նկ.1 Sentinel-2 արբանյակային պատկեր հրդեհից առաջ (21/07/2017)

Նկ2. Sentinel -2 արբանյակային պատկեր հրդեհից հետո (20/08/2017)

Ստորև ներկայացված է հրդեհված տարածքների հեռազննման մեթոդների հիման վրա իրականացված դասակարգում՝ ըստ այրման ծանրության աստիճանի (նկ3):

Բռնկված հրդեհի արդյունքում Խոսրովի արգելոցի սահմաններում այրվել է
1641.64 հա տարածք: Արգելոցի սահմաններից դուրս այրված տարածքը կազմում է 74,66 հա (նկ4):

Հաշվարկներում ընգրկված չեն առանձին մանր խմբերով հանդես եկող գիհուտները:

2. Վայոց Ձոր

Վայոց Ձորի մարզում բռնկված հրդեհի ադյունքում այրվել է ընդհանուր 609.016 հա տարածք:

Նկ1. Այրված տարածքի սահմանը նախքան հրդեհը (21/07/2017)

Նկ.2 Sentinel -2 արբանյակային պատկեր հրդեհից հետո (20/08/2017)

Այրված անտառածածկի մեջ ներառված չեն գիհուտները,որոնք հանդես են գալիս կղզյակների տեսքով:

3. Արագածոտն/Բյուրական

Համաձայն Seninel-2 արբանյակային պատկերների միջոցով իրականացված վերծանման տվյալների՝ Բյուրականում բռնկված հրդեհն ընդգրկել է մոտ 762 հա տարածք, որտեղ ցածր, չափավոր-ուժեղ և բարձր աստիճաններով այրվել է մոտ 597 հա տարածք: Ստորև ներկայացված են արբանյակային պատկերներ, որոնք կատարվել են հրդեհից առաջ (նկ .1) և հետո (նկ2.) :

Նկ.1 Sentinel-2 արբանյակային պատկեր հրդեհից առաջ (30/08/2017)

Նկ2. Sentinel -2 արբանյակային պատկեր հրդեհից հետո (09/09/2017)

Ստորև ներկայացված է հրդեհված տարածքների հեռազննման մեթոդների հիման վրա իրականացված դասակարգում՝ ըստ այրման ծանրության աստիճանի (նկ3):

Նկ.3

Բուն այրվածքը կազմում է 597,4 հա(նկ4) :

նկ.4

Նույն արբանյակային պատկերի հիման վրա առանձնացված համեմատաբար խիտ կաղնու անտառածածկում շատ թույլ աստիճանի այրումն ընդգրկել է մոտ 50 հա տարածք, բարձր աստիճանների այրումը՝ 105 հա: Անտառածածկի առանձին նոսր հատվածները տվյալներում ներառված չեն (նկ.5):

Տվյալները՝ Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնի

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում