Հրդեհ Սյունիքի մարզում

Սեպտեմբերի 21-ին, ժամը 09:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 50 փրկարար ծառայող և 5 օժանդակ մեքենա:

Ժամը 19:29-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն (3 փրկարար ծառայող): Նախնական տվյալներով այրվել է մոտ 1000 հա խոտածածկ տարածք: Սեպտեմբերի 22-ին, ժամը 09:01-ին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 13 հրշեջ-փրկարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին: Ժամը 19:00-ի դրությամբ սահմանվել է հերթապահություն (3 հրշեջ-փրկարար): Այրվում է մոտ 1000 հա խոտածածկույթ:

Սեպտեմբերի 23-ին, ժամը 09:01-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 05:30-ին Հարժիս գյուղի սկզբնամասում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում