Երևանից 340 տոննա աղբ են հավաքել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ սեպտեմբերի 16-ը հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր
կազմակերությունների աշխատակիցներ, ընդհանուր առմամբ՝ 14900 անձ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անկախության տոնին ընդառաջ հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվել են լայնածավալ սանմաքրման աշխատանքներ: Պատշաճ տեսքի են բերվել հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիները, պուրակները, անտառային տարածքները,
պողոտաներին, փողոցներին, հրապարակներին, դպրոցներին, ինչպես նաև հանրային նշանակության այլ կառույցներին հարակից տարածքները:

Շաբաթօրյակի բոլոր մասնակիցներն ապահովված են եղել ձեռնոցներով, պարկերով, բահերով, փոցխերով և անհրաժեշտ այլ պարագաներով: Առավել դժվարամատչելի տեղանքների մաքրման համար օգտագործվել է ծանր տեխնիկա՝ ինքնաթափեր, ամբարձիչներ, կռունկներ, ջրցան մեքենաներ և այլն:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով՝ շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 74 միավոր տարբեր նշանակության տեխնիկա, աղբավայր է տեղափոխվել շուրջ 340 տոննա աղբ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում