Գութանասար լեռան վրա այրվել է 15 հա խոտածածկույթ, Ջրաբեր գյուղի մոտ՝ 200 հա բուսածածկույթ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:24-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտակայքում այրվում է խատածածկույթ: Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գութանասար լեռան վրա՝ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակայքում, այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ, իսկ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտակայքում՝ մոտ 200 հա բուսածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:44-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ջրաբեր գյուղի 30 բնակիչ:

Նշենք, որ մեր թղթակցի փոխանցմամբ սեպտեմբերի 18-ին ժամը19:00-ի սահմաններում հրդեհը դեռ շարունակվում էր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում