Ֆանտան գյուղի մոտակայքում հրդեհ է. ԱԻՆ-ը չի պարզաբանում (ֆոտո)

«Հիմա հրդեհ է Գութանասարի լանջին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում»։

Իր ֆեյսբուքյան էջում այս մասին ահազանգել է բնապահպան Լևոն Գալստյանը:

Նշենք, որ տեղեկությունը ճշտելու և մանրամասներ պարզելու նպատակով փորձեցինք կապնվել ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ, սակայն ապարդյուն: Չէր պատասխանում նաև նախարարության թեժ գիծը: Այնուամենայնիվ, EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց 911, ինչպես իրենք են կոչում «փրկության հեռախոսահամարով», որտեղից  մեզ միայն կարողացան ասել, որ տեղեկությունը կարդանք ԱԻՆ կայքում, սակայն կայքում այս մասին ոչինչ առկա չէ: 

Լուսանկարը՝ Լևոն Գալստյանի էջից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում