Արմավիրում մեծ քանակությամբ ձուկ է սատկել (տեսանյութ)

Արմավիրի մարզի Արգինա գյուղում արտառոց դեպք է գրանցվել. Ախուրյանի ջրամբարից գյուղի ջրագծում հայտնվել է մեծ քանակությամբ ձուկ, որոնք այնուհետև, կարծես չտեղավորվելով ջրում, հայտնվել են ցամաքում։

Հարակից գյուղերի բնակիչները տակառներով ձուկը հավաքում են, սակայն ոչ ամբողջը, որովհետև, ձկների քանակը չափից ավելի շատ է: Ձկների մի մասը սատկել է:

Նշենք նաև, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեից հաղորդեցին, որ Արմավիրի մարզի Արգինա գյուղի ոռոգման համակարգում հայտնված բազմաթիվ ձկները Ախուրյան գետից են։ Գետը սնվում է Ախուրյանի ջրամբարից, որտեղ վերջերս գերջրառի պատճառով բազմաթիվ ձկներ թթվածնային քաղցի էին ենթարկվել։ Գյուղից հայտնում են, որ արգինցիները ոչ լռիվ ձուկն են հավաքել ու հիմա էնտեղ շատ սատկած ձկներ կան։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում