Հրդեհների կառավարմանն ուղղված նոր ծրագիր ՀՀ-ում

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ստորագրել են փաստաթուղթ, որով նախատեսվում է սկսել Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի իրականացումը:

ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նույնպես ներկա էր ստորագրման պաշտոնական արարողությանը: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատուներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Եռամյա ծրագրի բյուջեն կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար:

«Մեր անտառային տարածքներում, տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում արձանագրված հրդեհները միավորել են միջազգային ջանքերը` պայքարելու նման աղետների դեմ: Ասվածի համատեքստում, լիովին օրինաչափ է, որ ներկայում մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող կենսաբազմազանության և կանաչ տարածքների պահպանությունը, որ առաջին հերթին մեր կառավարության հիմնական գերակայություններից է, դառնում է նաև այսպիսի տեխնիկական աջակցության հիմք»,- իր խոսքում ասաց Արծվիկ Մինասյանը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում