Հնդկաստանում 12 կապիկ վախից սատկել է (տեսանյութ)

Ավելի քան 10 կապիկ հայտնաբերվել է սատկած Հնդկաստանում: Նրանց մոտ միաժամանակ գրանցվել է սրտի աշխատանքի կանգ: 

Տեղի բնակիներն անտառում հայտնաբերել են 12 սատկած կապիկները: Բնակիչներն անհանգստացել են կապիկների զանգվածային մահվան այս դեպքով՝ ենթադրելով, թե դրանք թունավորվել են: 

Սակայն փորձագետների ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ կապիկները սատկել են վախից: Տեղի բնակիչներն ու անասնաբուժները կարծում են, որ կապիկներին «մահվան աստիճան վախեցրել է» տարածքում շրջող վագրը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում