Գեղարքունիքի մարզում երկու նոր հանքերևակումներ կուսումնասիրվեն

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգով 2017թ սեպտեմբերի 27-ին, ժամը 12.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքապետարանում տեղի կունենան «ԿԱՊՊԵՐ ՊԼԱՍ» ՍՊԸ կողմից ներկայացված Սարիքար-Կուտականի բազմամետաղների հանքային դաշտում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախնական գնահատման հայտի փորձաքննության արդյունքում՝ որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության կայքից:

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ 2017թ սեպտեմբերի 28-ին, ժամը 12.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանում տեղի կունենան «ԿԱՊՊԵՐ ՊԼԱՍ» ՍՊԸ կողմից ներկայացված Թթուջրի բազմամետաղների հանքերևակման 2017-2020թթ ընթացքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախնական գնահատման հայտի փորձաքննության արդյունքում՝ որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում