Պարոնայք պաշտոնյաներ, եթե ի վիճակի չեք ձեր գործն անել՝ գնացեք, ուրիշ բանով զբաղվեք

Պարոնայք պաշտոնյաներ, եթե ի վիճակի չեք Ձեր գործն անել՝ գնացեք, ուրիշ բանով զբաղվեք։

Ճուռակ է, ինչպես տեսնում եք՝ ոտքը կապած, ու անհույս փորձեր է անում փախչելու։ Սթրեսի մեջ է, ինչպես ասաց էկոլոգ Լյուբա Բալյանը՝ նայելով նկարներին։ Ու թեև այս պարագայում թռչունը վախեցած է ու "անվտանգ", բայց հուսով եմ առաջին մարդն՝ ում աչքը կհանի, կլինի իրեն գերի պահող տականքը, որ խեղճի կյանքի, առողջության, ազատության, ապրելու բնական իրավունքի հաշվին լուսանկարելով գումար է աշխատում։ Թող իր սերունդները սովի մատնվեն, ու չհամարձակվեք մեկնաբանություններում ասածներիս տակ քննադատություններ գրել։

Առաջին նկարի երկրորդ պլանում էլ արջի քոթոթի խրտվիլակն է, քոթոթի։ Ձագուկին սպանել է, ոչնչությունը, որ տգետների մի ահռելի զանգվածի համար անճաշակ լուսանկարներ անի։ Մորը զավակից զրկել է, որ իր չբավարարված մարդկային պահանջներն ուրիշի կյանքից հանի։ Մարդկային թափոն։

Ավելացնեմ նաև, որ սա միակ դեպքը չէ ՀՀ տարածքում։ Բազմաթիվ բնակավայրերում նման իրավիճակների կարելի է հանդիպել՝ սկսած Խոր Վիրապի ավտոկայանման տեղից, Գյումրիի Վարդանանց հրապարակից, որտեղ աղունիկներին են գերության մեջ պահում ու թռցնելու համար երբեմն դաժանություններ կրրառում, վանդակներում պահվող արջերի ու այլ կենդանիների մասին էլ անընդհատ ենք պատմում, ու սա գրեթե ամենուր է։ Բնապահպան ու կենսաբան ընկերներս հաճախ նման հղումներ են ներկայացնում, խոսում այս մասին, նկարներ տարածում, խոսում դրանց բացասական հետևանքների մասին՝ կենդանական աշխարհրին սպառնցող խնդիրներից մինչև ազգային օրենսդրության ու միջազգային համաձայնագրերի կոպիտ խախտումներ և այլն։

Հիմա ասեք, պարոն նախարար, սրա համար ո՞ր հոդվածն է իրավունք տալիս նման ճղճիմներին՝ այլոց կյանքի հաշվին զվարճանալ։ Ինչու՞ «Վայրի կենդանիների մասին հանրային խորհուրդը» չի գործում, որի անդամ եմ նաև ես, ինչու՞ մեզ քննարկումների չեք հրավիրում, ո՞ր փուլում է գտնվում «Վայրի կենդանիների մասին օրինագծի» ԱԺ-ի կողմից օրինականացմանն ուղղված գործընթացը, ինչո՞վ է զբաղվում նախարարությունն այս հարցերը լուծելու համար, ինչու՞ մեր բոլոր կոչերը, հայտարարությունները, նախարարություն ուղարկվող տեղեկությունները պատշաճ պատասխան չեն ստանում։ Վերջապես, ինչով եք այդտեղ՝ Կառավարության 3-րդ շենքի 5-րդ հարկում զբաղվում։ Ու մենք՝ բնասեր քաղաքացիներս դեռ որքա՞ն պիտի հանդուրժենք նման հրեշավոր տեսարաններ։

Խնդրում եմ, պատասխանել հրապարակային, ու բավարարել այսքան մարդու պահանջ՝ ովքեր հետևում են հենց հիմա իմ գրառմանը։

Ջերմուկից այս լուսանկարներն ուղարկեց Ալին Գոյանը։ Ասում է՝ Գալերիայի դիմաց է գտնվում։ Կոչ եմ անում նաև Ջերմուկցի ընկերներիս ու լրագրողների այցելել ու նկարահանել։

Շնորհակալ եմ։

Իր ֆեյսբուքյան էջում գրում է բնապահպան Կարինե Փանոսյանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում