Եղեգիս գետի վրա կառուցվում է հերթական փոքր ՀԷԿ-ը (ֆոտո)

Եղեգիս գետի վրա կառուցվում է հերթական փոքր ՀԷԿ-ը: Հերթական անգամ գետը հանձնվում է որևէ մեծահարուստի ագահությանը... Այսպես ասելու իրավունք ունեմ, որովհետև ականատեսն եմ, թե ինչպես Եղեգիսի վրա կառուցված փոքր ՀԷԿ -երի սեփականատերերը ցամաքեցնում են գետը ամբողջությամբ՝ անտեսելով էկոլոգիական թողքի անհրաժեշտությունը ու գյուղացիների ոռոգման ջրի կարիքները: Արդյունքում նախկին ջրառատ գետը, որ հայտնի էր իր զուլալ ջրով ու կարմրախայտով, հիմնականում հոսում է փոքր ՀԷԿ-երի կասկադի խողովակաշարերով և վերածվել է խղճուկ առվակի:
Ահա Բնապահպանության նախարարության էջում տպված հայտարարությունը հասարակական լսումների մասին.

«Գետիկվանք» ՓՀԷԿ-ի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ.

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀօրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. սեպտեմբերի 22-ին ժամը 12:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի համայնքապետարանում տեղի կունենան" Գետիկ ՀԷԿ" ՍՊԸ կողմից ներկայացված «Գետիկվանք» ՓՀԷԿ-ի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում ՝ www.mnp.am, Վարդահովիտի համայնքապետարանում հեռ. 010221568, 010220218:

Վարդահովիտի համայնքապետը հանրային լսումները վերածում է իր համախոհների խորհրդակցության, որի նպատակը գետի հոշոտումը հանձնելն է գյուղի բյուջեյին մի քանի գռոշ տվողին: Դրա ապացույցը Եղեգիսի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի ջրթողների լուսանկարներն են, որոնք կատարվել են այս տարի:

Եղեգիս գետի ճակատագրով մտահոգ բնապահպաններին կոչ եմ անում ականատեսը լինել Եղեգիսի վրա արդեն կառուցված փոքր ՀԷԿ-երի շահագործման պայմաններին /այդ թվում նաև Վարդահովիտի տարածքում գործող փոքր ՀԷԿ-ի/ մասնակցել կառուցվող ,,Գետիկավանք,, փոքր ՀԷԿ-ի հասարակական լսումներին:

Հրաչիկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում