Կառավարությունը նոր արտոնություն տվեց «Լիդիան Արմենիա» ընկերությանը

Կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց «Լիդիան Արմենիա» ընկերության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ այս որոշմամբ գործադիրի օգոստոսի 10-ին տրված արտոնություններն ընդլայնվում են՝ 23.4 մլրդ դրամից դառնալով մոտ 27.7 մլրդ դրամ: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը կատարելու է 179,4 մլրդ դրամի ներդրում շինարարության և սարքավորումների մասով։

«Սարքավորումների ներմուծումը կատարվում է փուլերով, և առաջին փուլով ներմուծվող սարքավորումների համար նախատեսված գումարը կազմել է մոտ 23,4 մլրդ դրամ, այժմ ընկերությունը նախատեսում է երկրորդ փուլով սարքավորումներ ներմուծել շուրջ 4,2 մլրդ դրամի չափով»,- ասաց Կարայանը:

Ընկերության ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 465 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ.– 525, 2018թ.- 525 և 2019թ.-490 հազ. դրամ: «Լիդիան Արմենիա»-ի նպատակն է Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի կառուցումը և շահագործումը։ Հանքի շահագործման ընթացքում կարտադրվի մոտ 2 միլիոն ունցիա ոսկի և մոտ 3 միլիոն ունցիա արծաթ, որը ամբողջականությամբ կարտահանվի։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում