Ախուրյան գյուղում ոչխարաբույծները կենդանիներին լողացրել են արգելված թունաքիմիկատներով

«DDT-ով աղտոտման աղբյուրները կարող են տարբեր լինել: Հնարավոր է, որ անգամ DDT-ն հողի մեջ թաղած լինեն»,- EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:

Վերջինս նշեց, որ հաճախակի հենց մարդկանց անուշադրության կամ ոչ տեղեկացված լինելու հետևանքով է տեղի ունենում նման դեպքեր:

«Մենք ունենք դաշտային թիմ և մտածում էինք, թե Ախուրյանում որտեղի՞ց է հայտնվել DDT: Այնտեղ ժամանակին շաքարի ճակնդեն են աճեցրել և հավանաբար դրա արտադրության մեջ օգտագործել են DDT, որը նաև հայտնաբերվել է հողում: Մենք այդպես էինք մտածում, բայց շատ պատահական մեկ օր ես հանդիպեցի Ախուրյանի կարտոֆիլագործների հետ: Հայտնեցի մեր կասկածների մասին, բոլորը սկսեցին ծիծաղել: Պարզվեց տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ովքեր ոչխարաբուծությամբ են զբաղվում, իրենց տան տանիքներում արգելված թունաքիմիկատներ են պահել և իրենց ոչխարներին լողացրել այդ թունաքիմիկատով: Ասում են՝ շատ մատչելի է ու լավ ազդեցություն է թողնում: Կենդանիներին դաշտ են հանում, դե բնականաբար թունաքիմիկատն անցնում է հողին և պահպանվում է հողի մեջ: Այսինքն մենք շատ ժամանակ ինչ-որ գիտական հիպոթեզ ենք մշակում, բայց...»,- պատմեց նա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում