Հրդեհների հետևանքով ոչ միայն գայլերն այլև արջերը, շնագայլերը և այլ վայրի կենդանիներ կմոտենան բնակավայրերին

«SOS գայլեր նախաձեռնությունը տարիներ շարունակ պայքարում է այս իրավիճակի դեմ՝ փորձելով նաև կապեր հաստատել գիտական հաստատությունների հետ՝ ձգտելով նրանց դուրս բերել դեպի անտառ, որպեսզի նրանք մշտադիտարկում անեն, բայց ցավոք սրտի նաև գիտական կազմակերպություններն ասում են՝ մենք հնարավորություն չունենք, այդ ֆինանսները չկան: Իրականում դա ծախսատար աշխատանք է»,- այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան, «Սիվիլվոյս» ՀԿ փորձագետ Սիլվա Ադամյանը՝ խոսելով գայլերի անվերահսկելի որսի մասին:

Նա մանրամասնեց. «Անկախ նրանից, թե որքան գումար է Կառավարությունը դուրս գրում ամեն տարի գայլերի որսի համար, միևնույն է հարձակումները գյուղերի վրա նրանք շարունակում են և ավելի շատ ու ավելի վայրագ ձևով: Սակայն ակտիվիստների ջանքերի շնորհիվ Կառավարությունը և նախարարությունը հասկացան, որ այսպես շարունակվել չի կարող՝ պետք է ուսումնասիրել կենդանական աշխարհը»:

Ասուլիսի մյուս բանախոս, բնապահպան, «Pro Paws» (Փրո Փոուզ) կենդանապաշտպան կազմակերպության կրթական ծրագրի ղեկավար Կարինե Փանոսյանն էլ ավելացրեց. «Մեր խնդիրը հետագան է: Այսինքն, ինչ կլինի հաջորդ տարիներին: Կառավարությունը արդյոք չի փոխի որոշումը և բնակչությունը որքանով պատրաստ կլինի: Ցավոք սրտի, այսօրվա հրդեհների հետևանքով մենք կունենանք դեպքեր, երբ ոչ միայն գայելրն այլև արջերը, շնագայլերը և մնացած վայրի կենդանիները, որոնք սնվելու խնդիր կունենան, կմոտենան բնակավայրերին և դրանից խուսափել չի լինի»:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում