Ահազանգ. Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհին հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը քիչ առաջ ստացավ ևս մեկ ահազանգ և տեսանյութ Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի ձախակողմյան հատվածում բռնկված հրդեհից: Ինչպես երևում է տեսանյութից, հրդեհը բավական տարածվել է և սպառնում է ավելի ահագնանալ:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց նաև ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ, որտեղից նախ մեզ ստույգ տեղեկություններ չհայտնեցին՝ հաղորդելով զանգահարել ավելի ուշ, քանի որ անհրաժեշտություն կա ստուգելու ստացել է արդյոք ԱԻՆ-ը ահազանգ դեպքի վերաբերյալ թե ոչ:

Ավելի ուշ ճշտելով տեղեկությունը ԱԻՆ-ից մեզ հայտնեցին, որ նման ահազանգ չի ստացվել: ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հայտնեցին, որ տարածքը մեծ է և դժվար է հասկանալ, որ մասում է հրդեհը: 

Թարմացված

Տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում