Տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է. Բնապահպանության նախարարություն

Օգոստոսի 28-ի ժամը 13-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Նաիրիտ» գործարանի 2-11 պահեստային տարածքում, որտեղ կուտակված են էթինոլ/լաք/ և տոլոլ քիմիական նյութերը: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կատարվել են մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսների աղտոտվածության նմուշառումներ, որոնց արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա ժամերին: Վերոհիշյալ նյութերի այրումից մթնոլորտ հնարավոր է արտանետվել միայն մրի և ածխածնի օքսիդ: Տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է: Ներկայում ՀՀ ԱԻՆ աշխատակիցների կողմից իրականացվում են հետմարման աշխատանքներ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում