«Խուստուփ» արգելավայրից դեպի «Ձագեձոր»-ի հատվածում ծուխը սկսել է ակտիվանալ

Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունից: 

Օգոստոսի 26-ին ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցներին և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարներին հաջողվել է չեզոքացնել և հանգցնել մոտ 50 ծխացող և բռնկված հրդեհի օջախ:

Աշխատանքներն ընդմիջվել են գիշերվա ուշ ժամին: Հետմարման աշխատանքները շարունակվում են: Օգոստոսի 28 -ի ժամը 11-ի դրությամբ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրից դեպի «Ձագեձոր»-ի հատված` ծուխը սկսել է ակտիվանալ։

Համալիրի աշխատակիցները և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարներն այս պահին տվյալ տարածքում են և իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում