Երիտասարդները կենդանիների վրա կրակել են, հանել աչքերը, «սպանել» նրանց (տեսանյութ)

Խաբարովսկում կայացավ մեծ աղմուկ բարձրացրած կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրվողների դատավարությունը: Երկու երիտասարդ աղջիկներ տարբեր կացարաններից վերցրել են կենդանիներ, նրանց տարել իրենց «լաբորատորիան», որտեղ կենդանիներին ենթարկել են դաժան տանջանքների այնուհետև սպանել են: Որոշ ժամանակ անց, աղջիկների այս սադիստական զվարճանքին միացել է ևս մեկ երիտասարդ տղա: Նշենք, որ այս ամբողջ գործընթացը նրանք նկարահանել և ներբեռնել են համացանց: Մեղադրյալները դատապարտվել են ազատազրկման: 

Նշենք, որ բազմաթիվ բնապահպաններ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում մշտապես նշում են ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը դատապարտող օրենքի բացակայությունը: «Ցավոք սրտի մեզ մոտ օրենսդրական լուրջ բաց կա, որը թույլ չի տալիս ամբողջությամբ վերահսկել ոլորտը: Քանի դեռ մենք չունենք պատշաճ օրենսդրական ակտ, մենք թերևս լուրջ արդյունքների հասնել չենք կարողանա: Միակ ուղին փաթեթն ԱԺ հասցնելն ու այն ընդունելն է: Հուսով եմ, որ նոր խորհրդարանում կլինեն նախաձեռնություններ, որոնք այս խնդրին լուծում կտան, որովհետև ամոթ է, որ մեր հարևան երկրներում լուջ քայլեր են արվել և վաղուց, նույն Ադրբեջանը ունի օրենքներ, իսկ մենք՝ չունենք: Մենք հնագույն ժամանակներից բնապաշտ ժողովուրդ ենք եղել, իսկ այսօր դուրս ենք մղվում միջազգային դաշտից»,- մեզ հետ զրույցում ասել է բնապահպան Կարինե Փանոսյանը:
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում