Բնապահպանները Խոսրովի հրդեհից հետո պահանջում են արգելել որսը

ՀՀ տարածքի մի շարք անտառածածկ վայրերում օգոստոսի 10-ին բռնկված ու օրեր տևած հրդեհի հետևանքով մեր երկիրը կրել է ահռելի էկոլոգիական կորուստ։ Առանց այն էլ սակավաթիվ անտառների մի հսկա տարածություն վերածվել է անապատի՝ տանելով նաև բազմաթիվ մանր կենդանիների կյանք։

2017 թ-ի օգոստոսի 17-ին ՀՀ ԲՆ հայտարարություն-հորդոր է տարածել այն մասին, որ բնակչությունը չվնասի թաքստոց փտրող կենդանիներին, մեջբերում եմ․ «ՀՀ բնապահպանության նախարարությունը զգոնության կոչ է անում եվ հորդորում

Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, ինչպես նաև մինչ այդ ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի հարակից տարածքներում բռնկված հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ: ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչով դիմում է հանրապետության բնակչությանը հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակից ելնելով, զգոնություն և զգուշություն ցուցաբերել , միաժամանակ հորդորում է՝ չվնասել աղետի պատճառով տեղափոխված կենդանիներին։ Նախարարությունը դիմել է նաև որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ հնարավորինս զերծ մնալ ՀՀ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի որսահանդակների բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց:

ՀՀ բնապահպանության նախարարը հանձնարարել է Բնապահպանական պետական տեսչությանը ուժեղացված հսկողություն սահմանել վերոհիշյալ շրջաններում՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով կարմիրգրքային կենդանիներին:»

Մինչդեռ, ստեղծված լրջագույն իրավիճակում ՀՀ ԲՆ-ից բնասերներն ու բնապահպաններն այլ պահանջ ունեն՝ քայլեր ձեռնրկել որսն արգելելու ուղղությամբ։ Մեզ հարկավոր է այժմ լինել առավելապես խելամիտ ու ամեն ջանք գործի դնել՝ փրկված կենսաբազմազանությունը պահպանելու և նրանց հետագա կենսագոյության համար նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ, այլ ոչ թե արդեն խոցելի կենդանիների նկատմամբ որսի թույլտվություն տալ։

Այսպիսով, ՀՀ կենդանասեր քաղաքացիներն ու կենդանապաշտպան կազմակերպությունները պահանջում են քայլեր ձեռնարկել՝

- ՀՀ որսի արգելման վերաբերյալ;

- Պատժամապաստան փնտրող կենդանիներին վնասող քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին;

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում