Բնապահպանները դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին

Մի շարք բնապահպանական կազմակերպություններ 2017 թվականի օգոստոսի 4-ին դիմում են ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և բնապաhպանության նախարար Արծվիկ Մինասյանին, որտեղ ներկայացվել են միջազգային անկախ փորձագետների վերջերս իրականացրած մասնագիտական հաշվետևություններն ու եզրահանգումները Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ։ Դիմումի մեջ բացահայտվել են նաև այն օրենսդրական հիմքերը, որոնք թույլ են տալիս ուժը կորցրած ճանաչել այս աղետաբեր նախագծին տրված դրական եզրակացությունը։

Ինչպես ասաց բնապահպան Լևոն Գալստյանը. «Նոր էկոլոգիական հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք գնահատված չեն եղել, կամ էլ սխալ են գնահատվել և՛ կառավարության, և՛ հանքը շահագործող «Լիդիան» ընկերության կողմից: Մենք հույս ունենք, որ այս անգամ կհասկանան՝ գործ ունենք լուրջ միջազգային փորձագետների հետ և չեն կարող ասել՝ մի քանի բնապահպաններ կարծիք են հայտնում, ոնց որ միշտ են ասում: Հիմա մենք չենք ասում, ասում են հսկայական փորձ, գիտական կոչում ունեցող միջազգային կառույցները»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում