Թեղուտ. Նշխարը շան բերանում տեսեք ինչ է դառնում

Նշխարը շան բերանում տեսեք ինչ է դառնում

Թեղուտ

Հանքի միայն պղնձի ու մոլիբդենի պաշարը 2007-ին իշխանությունը գնահատել է մոտ 30 մլրդ դոլար (26-35 մլրդ): Հանքի շահագործման ծրագրով Հայաստանի բյուջետային եկամուտը կարող է լինել 40 տարում մոտ 600 մլն դոլար, 30 մլրդի մոտ 2 տոկոսը: Առավելագույնը մոտ այդքան էլ կարող է լինել հարակից եկամուտը՝ աշխատավարձեր, աշխատողների սպասարկման բիզնեսների ստեղծած հավելյալ արժեք եւ այլն: Ընդամենը՝ գնի 4-5 տոկոսը:

30 մլրդ դոլարի մեջ չեն հաշված մյուս մետաղների, այդ թվում ոսկու գները, ասում են՝ խտությունը շահութաբեր չէ արդյունահանման համար :)

Բնությանը տրվելիք վնասների եւ էնդեմիկ տեսակների ոչնչացման մասին կարող եմ 3 ամիս անընդմեջ խոսել: Բնապահպանները եւ մասնագետները ամեն ինչ մանրամասն ասել, բողոքել ու բացատրել են: Խաղաղ ճանապարհով էս հրաշքի թալանը կասեցնել չի հաջողվել, բնապահպանները, իրավապաշտպանները եւ թեղուտցիներից մի քանիսը բարեխիղճ եւ սպառիչ ջանքեր են ներդրել օրենքի շրջանակներում, ինչպես ասում են, բայց չհաջողվեց սրանց դեմն առնել:

Շահագործման թույլտվությունը տրվել է 2007 թվին, երբ Սերժիկ Սարգսյանը դեռ վարչապետ էր: Այս ամենը իրեն հայտնի է եղել, մարդը անձնական զիլ շահագրգռություն ունի էս թալանի եւ հոշոտման մեջ: Խոսրովի անտառը բնությունն է վառում, սա՝ էս հրեշների արածն է: Այ սովալլուկներ, որ ձեր ետ գցած անշարժ գույքի համար 4 տոկոս վճարեմ, կտա՞ք ինձ: Չեք տա, բա ինչու եք մեր ու երկրի ունեցվածքը 4 տոկոս գնով գրպանում ...

ՀԳ.

15 րոպե առաջվա լուսանկար է, փորձի յուրայիններից բացի մեկը մտնի էս տարածքները, ասպատակիչները տեղում կգնդակահարեն ու կխառնեն պղնձի հանքանյութին:
Լեզու իմացողներին խնդրում եմ.-Ձեր իմացած լեզուներով թարգմանեք եւ տարածեք էս պատմությունը ...

Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում