Նրանք ոչնչացրեցին Արարատյան դաշտի ջրային պաշարները և անցան Սևանին

Սևանում նույնիսկ մեկ ձկնաբուծական ցանցավանդակ ավելացնելու կամ օգտագործելու իրավունք չունեն: Այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:
«Եթե պարզ ասեմ, նույնիսկ մեկ ցանցավանդակ ավելացնելու կամ օգտագործելու իրավունք չունեն: Սևանա լիճը խմելու ջրի պաշար է ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար: Այն մեծ նշանակություն ունի: Սևանա լիճը 1500 մ բարձրության վրա է, ստորրին գոտիներում հոսող ամբողջ աղբյուրները հենց իրենից են սնվում և արհեստական կերով ձկներին կերակրելն այդպիսի ջրային համակարգում հանցագործություն է: Ես դա ուղղակի համարում եմ հանցագործություն»,- մանրամասնեց նա:
Պարոն Սանասարյանը նշեց, որ վտանգը կայանում է ոչ միայն վտանգավոր նյութեր պարունակող արհեստական կերերի մեջ: «Եթե նույնիսկ նրանք վտագավոր նյութերով էլ չկերակրեն: Նույնիսկ օվկիանոսներին կից եթե կառուցում են ցանցավանդակներ, այդ տեղանքում միշտ առաջանում են մեծ խնդիրներ: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս կարելի է Սևանա լճում, որը հատուկ պահպանվող տարածք է, վերցնել ձկնաբուծարաններ բացել: Ագահության սահման չկա: Նրանք ոչնչացրեցին Արարատյան դաշտի ջրային պաշարները՝ ագահաբար, գիշատիչ ձևով և ընդամենը մի քանի հանցագործ, որոնք պետական պաշտոն ունեն կամ նրանց հովանավորներն են, կյանքը հնձելով լցնում են իրենց գրպանները»,- ասաց նա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում