Վերջին 2 ամսվա ընթացքում Երևանում 10 տոկոսով ավելացել է աղբի քանակը

Վերջին երկու ամիսների ընթացքում գրեթե 10 տոկոսով ավելացել է տեղափոխվող աղբի քանակը։ Այս մասին տեղեկանում ենք «Սանիթեք» ընկերության տարածած հաղորդագրությունից: Եթե 2016 թ. նույն ժամանակահատվածում «Սանիթեք» ընկերության կողմից օրական հավաքվել և տեղափոխվել է 900-1000 տոննա աղբ, ապա 2017 թ. այդ թիվը կազմել է 1000-1100 տոննա։

Համաշխարհային պրակտիկայում ընդունված է առհասարակ աղբահանության ոլորտի առանձնահատկությունների և գրանցվող փոփոխությունների հիման վրա վերլուծել տվյալ քաղաքում շրջակա միջավայրի կայուն զարգացման առկա վիճակը և հնարավորությունները, քաղաքային կյանքի ակտիվությունը։

Օրինակ՝ ուսումնասիրության են ենթարկվում կուտակվող աղբի քանակը, տեսակը, մարդկանց վերաբերմունքն աղբի նկատմամբ և շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում։ Երևան քաղաքում նման փորձառությունը դեռևս ձևավորման փուլում է։ Այս համատեքստում «Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է Երևանի
բնակիչներին աղբը նետել աղբամանների մեջ, հատկապես՝ քաղաքի համար նման ակտիվ ժամանակահատվածում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում