«Civil Voice» և «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ները դիմել են նախարարություններին

Սույն թվականի հուլիսի 17-ին «Civil Voice» և «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ները պաշտոնական գրությամբ դիմել են ՀՀ Բնապահպանության և ՀՀ Առողջապահության նախարարություններին։ Ստորև ներկայացնում ենք գրությունը՝

 

ՀՀ Բնապահպանության նախարար

պարոն Ա․ Մինասյանին

ՀՀ Առողջապահության նախարար

պարոն Լ․ Ալթունյանին

  

Հարգելի պարոն նախարար

Սույն թվականի հուլիսի 12-ին ստացանք ահազանգ Մասիսի շրջանի բնակիչ Արսեն Մամիկոնյանից, առ այն որ Հովտաշատ և Դարրնիկ գյուղերում նկատվել է արագիլների անկում, ինչի պատճառը բնակիչները չեն հասկանում։

Հուլիսի 13-ին «Civil Voice» և «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մեկնեցին Մասիսի շրջանի Հովտաշատ և Դարրնիկ գյուղերը` խնդրին ծանոթանալու և ուսումնասիրելու համար։

Ժամանելուն պես մեզ դիմավորեց Արսենը և ցույց տվեց մի քանի թռչունների դի, որոնց անկման պատճառը մեզ համար էլ պարզ չէր, սակայն հստակ է մեկ բան, որ դա հրազենային վնասվածք չէր և ոչ էլ սեզոնային բնույթ էր կրում։

Բնակիչները պատմեցին, որ մինչ մեր ժամանումը եղել է նաև 4 արագիլի դի, որոնք ստիպված են եղել թաղել։

Հարգելի պարոն նախարար

Խնդրում ենք Ձեզ հետամուտ լինել այս հարցին, կազմավորել հատուկ մասնագիտական խումբ, որը կազմված կլինի սանիտարա-համաճարակային մասնագետներից և հետազոտություն կկատարի Հովտաշատ և Դարրնիկ գյուղերում՝ խնդրին լուծում տալու համար։

 

Հարգանքներով՝

«Civil Voice» ՀԿ-ի նախագահ Նոնա Եղիազարյան

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյան

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում